четверг, 11 апреля 2024 г.
«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր
Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների 16-30 տարեկան սիրելի՛
երիտասարդնե՛ր,
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Լոռեցի
երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծին, որի շնորհիվ ձեռք կբերեք 21-րդ
դարում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն թվային միջավայրում լինել ավելի պաշտպանված
ու մեդիագրագետ, չդառնալ կիբերհանցագործությունների զոհ, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող
զանազան խարդավանքներին:
Ծրագրի առաջին փուլում Ստեփանավան քաղաքում (հասցեն` Սուրբ Նշան 17, Քաղաքային գրադարարանի
Երիտասարդական կենտրոնում) կանցկացվեն երկօրյա դասընթացներ (ապրիլի 27-28-ը` Գյուլագարակի և
Ստեփանավանի 1-ին խմբի երիտասարդների, մայիսի 4-5-ը՝ Լոռի Բերդի և Ստեփանավանի 2-րդ խմբի
երիտասարդների համար), որին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ վերոնշյալ խոշորացված
համայնքների բնակավայրերից: Խրախուսվում է դպրոցների բարձր դասարանների աշակերտների, երիտասարդ
ուսուցիչների մասնակցությունը, որոնք պատրաստ կլինեն ստացած գիտելիքները տարածել իրենց շրջապատում:
Կարևորվում է նաև շահառու համայնքներում բնակվող արցախցի և սահմանափակ հնարավորություններով
երիտասարդների մասնակցությունը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ և հմտություններ մեդիագրագիտության,
կիբերգրագիտության, փաստերի ստուգման, համացանցում անձնական տվյալների պաշտպանության և թվային
միջավայրում հնարավորինս անվտանգ լինելու վերաբերյալ, կզարգացնեն քննադատական մտածողություն:
Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագրեր, իսկ լավագույնները կընտրվեն որպես
«Մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» և, զարգացնելով տեղեկատվական արշավներ, սեմինար-
քննարկումներ վարելու հմտություններ, դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները կտարածեն իրենց
համայնքներում՝ թվային և ոչ թվային միջավայրներում:
Ծրագրի հետագա փուլերի մանրամասներին կիրազկվեն դասընթացները հաջողությամբ ավարտած երիտասարդները:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել «Մեդիամարտ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ,
«Ես_մեդիագագետ_եմ» #մեդիաչելենջ տեսանյութերի մրցույթ, ծրագրի մասնակիցները, ըստ ցանկության,
հնարավորություն կունենան նկարահանվելու մեդիագրագիտության և կիբերգրագիտության վերաբերյալ ուսումնական
տեսահոլովակում:
Նախագծի մասնակից դառնալու համար հարկավոր է մինչև սույն թվականի ապրիլի 24-
ը, ժամը 24:00-ն, լրացնել դասընթացի մասնակցության հայտադիմումը:
Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ: Ծրագիրը հոգում է մասնակիցների ուղևորափոխադրման և
սննդի ծախսերը: Ընտրությունը կկատարվի հայտադիմումների հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված
մասնակիցները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093-40-50-82, 077392814 կամ 043371221
հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:
«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի ընդհանուր նպատակն է՝
զարգացնել Լոռու մարզի Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքներից 60 երիտասարդի
մեդիագրագիտության և կիբերգրագիտության հմտությունները և, կազմավորելով մեդիագրագիտության երիտասարդ
դեսպանների հանրույթ, նրանց միջոցով ծրագրի թիրախ համայնքներում (թվային և ոչ թվային միջավայրներում)
նպաստել մեդիագրագիտության վերաբերյալ տեղեկատվության տարածմանն ու կիբերհանցագործությունների
ենթարկման վտանգի նվազեցմանը:
«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» ենթադրամաշնորհային նախագիծն
իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն «Երիտասարդները գործելիս.
Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում:
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը
Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն
իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական
նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий