четверг, 11 апреля 2024 г.

«Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի մասնակցության հրավեր

Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված  համայնքների 16-30 տարեկան սիրելի՛ երիտասարդնե՛ր,  «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է  մասնակցելու «Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծին, որի շնորհիվ ձեռք կբերեք 21-րդ դարում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն թվային միջավայրում լինել ավելի պաշտպանված ու մեդիագրագետ, չդառնալ կիբերհանցագործությունների զոհ, չխաբվել մեդիա ոլորտում և համացանցում տարածվող զանազան խարդավանքներին: Ծրագրի առաջին փուլում Ստեփանավան քաղաքում (հասցեն` Սուրբ Նշան 17, Քաղաքային գրադարարանի Երիտասարդական կենտրոնում) կանցկացվեն երկօրյա դասընթացներ (ապրիլի 27-28-ը` Գյուլագարակի և Ստեփանավանի 1-ին խմբի երիտասարդների, մայիսի 4-5-ը՝ Լոռի Բերդի և Ստեփանավանի 2-րդ խմբի երիտասարդների համար), որին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ վերոնշյալ խոշորացված համայնքների բնակավայրերից: Խրախուսվում է դպրոցների բարձր դասարանների աշակերտների, երիտասարդ ուսուցիչների մասնակցությունը, որոնք պատրաստ կլինեն ստացած գիտելիքները տարածել իրենց շրջապատում: Կարևորվում է նաև շահառու համայնքներում բնակվող արցախցի և սահմանափակ հնարավորություններով երիտասարդների մասնակցությունը: Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ և հմտություններ մեդիագրագիտության, կիբերգրագիտության, փաստերի ստուգման, համացանցում անձնական տվյալների պաշտպանության և թվային միջավայրում հնարավորինս անվտանգ լինելու վերաբերյալ, կզարգացնեն քննադատական մտածողություն: Դասընթացը հաջողությամբ ավարտողները կստանան հավաստագրեր, իսկ լավագույնները կընտրվեն որպես «Մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» և, զարգացնելով տեղեկատվական արշավներ, սեմինար- քննարկումներ վարելու հմտություններ, դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները կտարածեն իրենց համայնքներում՝ թվային և ոչ թվային միջավայրներում: Ծրագրի հետագա փուլերի մանրամասներին կիրազկվեն դասընթացները հաջողությամբ ավարտած երիտասարդները: Ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել «Մեդիամարտ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ, «Ես_մեդիագագետ_եմ» #մեդիաչելենջ տեսանյութերի մրցույթ, ծրագրի մասնակիցները, ըստ ցանկության, հնարավորություն կունենան նկարահանվելու մեդիագրագիտության և կիբերգրագիտության վերաբերյալ ուսումնական տեսահոլովակում: Նախագծի մասնակից դառնալու համար հարկավոր է մինչև սույն թվականի ապրիլի 24- ը, ժամը 24:00-ն, լրացնել  դասընթացի մասնակցության  հայտադիմումը: Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ: Ծրագիրը հոգում է մասնակիցների ուղևորափոխադրման և սննդի ծախսերը: Ընտրությունը կկատարվի հայտադիմումների հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  093-40-50-82, 077392814 կամ 043371221  հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել kamqlori@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: «Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» նախագծի ընդհանուր նպատակն է՝ զարգացնել Լոռու մարզի Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքներից 60 երիտասարդի մեդիագրագիտության և կիբերգրագիտության հմտությունները և, կազմավորելով մեդիագրագիտության երիտասարդ դեսպանների հանրույթ, նրանց միջոցով ծրագրի թիրախ համայնքներում (թվային և ոչ թվային միջավայրներում) նպաստել մեդիագրագիտության վերաբերյալ տեղեկատվության տարածմանն ու կիբերհանցագործությունների ենթարկման վտանգի նվազեցմանը: «Լոռեցի երիտասարդները՝ մեդիագրագիտության համայնքային դեսպաններ» ենթադրամաշնորհային նախագիծն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում: «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ:

среда, 26 октября 2016 г.

Օրերս ՀՀ 2015թ. տարվա երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում ավարտվեց «Երիտասարդներիմասնակցությունը համայնքայինկյանքին նոր մեդիայի միջոցով»  ծրագիրը, որն իրականացնում էր«ԿԱՄՔ» Լոռվաերիտասարդական ծրագրերիկոնտրոն» հասարակականկազմակերպությունը` ՀՀսպորտի և երիտասարդությանհետ հարցերի նախարարությանֆինանսական աջակցությամբ: Ծրագրի ընթացքում Ստեփանավանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց  խտացված մեդիա-դասընթաց, որին մասնակցում էին Ստեփանավանից և տարածաշրջանի գյուղական համայնքներից 20 երիտասարդներ, ովքեր ձգտում են զբաղվելլրատվությամբդառնալ քաղաքացիական լրագրողներսակայն չունեինանհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ:
                 «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կոնտրոն»  նորաստեղծ հկ-ի նախագահ, լրագրող Ն. Ավագյանը նշում է, որ ծրագրի գաղափարնառաջացել է Լոռու մարզային լրատվական դաշտն ուսումնասիրելիս`

նկատելովոր մարզի հատկապես գյուղական համայնքներում առկա էհամայնքային խնդիրներիիրադարձությունների լուսաբանաման պակասչկանլրագրողներորոնք կանդրադառնան գյուղական համայնքների կյանքին,տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկ գործունեությանը ևայլնՍտեփանավանի և հատկապես հարակից գյուղական համայքների կյանքըսակավ է լուսաբանվում թղթակից-լրագրողների չլինելու կամ քիչ լինելուհետևանքովԴիտարկումների արդյունքում «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանդիպել է տարբերերիտասարդներիորոնք ձգտում են զբաղվել լրատվությամբդառնալքաղաքացիական լրագրողներսակայն չունեն համապատասխան գիտելիքներու հմտություններ:
«Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին նոր մեդիայիմիջոցով»  ծրագրի նպատակն է շահառուներին հաղորդել  նոր մեդիայի ևլրագրության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`նպաստելով նրանց ներգրավմանը համայնքային կյանքին նոր մեդիայի միջոցով: Իրականացված դասընթացի արդյունքում մասնակցիները ձեռք բերեցինգիտելիքներ նոր մեդիայի և  սոցիալական լրատվության հիմունքների վերաբերյալսովորեցին վարել հարցազրույցգրել լրատվական նյութ,  ճիշտլուսանկարել և պատրաստել ֆոտոռեպորտաժբացել և վարել բլոգտիրապետելսոցիալական մեդիայի հմտություններին: Ծրագրի ընթացքում որպեսդասընթացավար-փորձագետներ հանդես եկան Ստեփանավանիքաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերիառաջատար մասնագետ«Լոռու մարզ» թերթի թղթակից լրագրող, Նազելի Ավագյանը, «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության լրատվական բաժնի պատասխանատու, լուրերի մեկնաբան Սարգիս Գոքորյանը, լուսանկարիչ-օպերատոր Աշիկ Հարությունյանը :
Ծրագրի արդյունքում Ստեփանավանում  ձևավորվել է երիտասարդ քաղաքացիական լրագրողների թիմ, ովքեր փորձելու են լուսաբանել իրենց շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, համագործակցել տարբեր զանգվածային լրատվամիջոցների և լրատվական հարթակների հետ:  Հարկ է նշել, որ դասընթացի մասնակցիներից մի քանիսի կողմից  արդեն իսկ ստեղծվել են առանձին անհատական բլոգ-հարթակներ, նաև  երկու  ընդհանուր մեդիա բլոգ` «Ստեփանավանի երիտասարդ լրագրողների ակումբ» և  «Stepanavannews»  բլոգները, որոնք դասընթացի մասնակիցների և սկսնակ երիտասարդ քաղաքացիական լրագրողների համար կդառնան լրագրության ոլորտում ինքնադրսևորվելու յուրատեսակ հարթակ, որտեղ կտեղադրվեն Ստեփանավանի և տարածաշրջանի համայնքների մասին քաղաքացիական լրագրողների պատրաստած նյութերը:
Ծրագրի  հաջողվածության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ մեդիա-դասընթացի մասնակիցներից ոմանք ծրագրի վերջում ստացել են մասնագիտական կողմնորոշում և ցանկություն հայտնել դառնալ պրոֆեսիոնալ լրագրող, լուսանկարիչ, բլոգեր:  
-Ինձ միշտ հետաքրքրել է լրագրությունը, երազել եմ լրագրող դառնալու մասին, սակայն վախեցել եմ, որ դա ինձ համար չէ ու ես չեմ կարող  լրագրող լինել,-դասընթացի ամփոփման ժամանակ ասաց մասնակիցներից Սյուզաննա Թամարյանը,- սակայն այս մի քանի օրվա դասընթացի ընթացքում ձեռքբերած գիտելիքներս ինձ դարձրին ավելի վստահ և ես հասկացա, որ լրագրությունն իմ կոչումն է և ես կարող եմ գնալ իմ երազանքի հետևից ու մի օր դառնալ հայտնի լրագրող:
Հատկանշական է, որ դասընթացից հետո բարձրացել է մասնակից երիտասարդների ակտիվությունը և հետաքրքրությունը համայնքային կյանքի նկատմամբ: Նրանց մի մասն արդեն  փորձում է լուսաբանել շրջապատում կատարվող իրադարձությունները, բացել և վարում են բլոգներ, մի խոսքով` ձգտում են դառնալ  քաղաքացիական լրագրողներ` նոր մեդիայի միջոցով ընդգրկվելով համայնքային կյանքնին

понедельник, 24 августа 2015 г.

ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու «Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին նոր մեդիայի միջոցով» դասընթացին:
Դասընթացի արդյունքում մասնակցիները ձեռք կբերեն գիտելիքներ նոր մեդիայի վերաբերյալ,