Օրերս ՀՀ 2015թ. տարվա երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանում ավարտվեց «Երիտասարդներիմասնակցությունը համայնքայինկյանքին նոր մեդիայի միջոցով» ծրագիրը, որն իրականացնում էր«ԿԱՄՔ» Լոռվաերիտասարդական ծրագրերիկոնտրոն» հասարակականկազմակերպությունը` ՀՀսպորտի և երիտասարդությանհետ հարցերի նախարարությանֆինանսական աջակցությամբ: Ծրագրի ընթացքում Ստեփանավանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց խտացված մեդիա-դասընթաց, որին մասնակցում էին Ստեփանավանից և տարածաշրջանի գյուղական համայնքներից 20 երիտասարդներ, ովքեր ձգտում են զբաղվելլրատվությամբ, դառնալ քաղաքացիական լրագրողներ, սակայն չունեինանհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ:
«ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կոնտրոն» նորաստեղծ հկ-ի նախագահ, լրագրող Ն. Ավագյանը նշում է, որ ծրագրի գաղափարնառաջացել է Լոռու մարզային լրատվական դաշտն ուսումնասիրելիս`
նկատելով, որ մարզի հատկապես գյուղական համայնքներում առկա էհամայնքային խնդիրների, իրադարձությունների լուսաբանաման պակաս, չկանլրագրողներ, որոնք կանդրադառնան գյուղական համայնքների կյանքին,տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկ գործունեությանը ևայլն: Ստեփանավանի և հատկապես հարակից գյուղական համայքների կյանքըսակավ է լուսաբանվում թղթակից-լրագրողների չլինելու կամ քիչ լինելուհետևանքով: Դիտարկումների արդյունքում «Կամք» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանդիպել է տարբերերիտասարդների, որոնք ձգտում են զբաղվել լրատվությամբ, դառնալքաղաքացիական լրագրողներ, սակայն չունեն համապատասխան գիտելիքներու հմտություններ:
«Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին նոր մեդիայիմիջոցով» ծրագրի նպատակն է շահառուներին հաղորդել նոր մեդիայի ևլրագրության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`նպաստելով նրանց ներգրավմանը համայնքային կյանքին նոր մեդիայի միջոցով: Իրականացված դասընթացի արդյունքում մասնակցիները ձեռք բերեցինգիտելիքներ նոր մեդիայի և սոցիալական լրատվության հիմունքների վերաբերյալ, սովորեցին վարել հարցազրույց, գրել լրատվական նյութ, ճիշտլուսանկարել և պատրաստել ֆոտոռեպորտաժ, բացել և վարել բլոգ, տիրապետելսոցիալական մեդիայի հմտություններին: Ծրագրի ընթացքում որպեսդասընթացավար-փորձագետներ հանդես եկան Ստեփանավանիքաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերիառաջատար մասնագետ, «Լոռու մարզ» թերթի թղթակից լրագրող, Նազելի Ավագյանը, «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության լրատվական բաժնի պատասխանատու, լուրերի մեկնաբան Սարգիս Գոքորյանը, լուսանկարիչ-օպերատոր Աշիկ Հարությունյանը :
Ծրագրի արդյունքում Ստեփանավանում ձևավորվել է երիտասարդ քաղաքացիական լրագրողների թիմ, ովքեր փորձելու են լուսաբանել իրենց շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, համագործակցել տարբեր զանգվածային լրատվամիջոցների և լրատվական հարթակների հետ: Հարկ է նշել, որ դասընթացի մասնակցիներից մի քանիսի կողմից արդեն իսկ ստեղծվել են առանձին անհատական բլոգ-հարթակներ, նաև երկու ընդհանուր մեդիա բլոգ` «Ստեփանավանի երիտասարդ լրագրողների ակումբ» և «Stepanavannews» բլոգները, որոնք դասընթացի մասնակիցների և սկսնակ երիտասարդ քաղաքացիական լրագրողների համար կդառնան լրագրության ոլորտում ինքնադրսևորվելու յուրատեսակ հարթակ, որտեղ կտեղադրվեն Ստեփանավանի և տարածաշրջանի համայնքների մասին քաղաքացիական լրագրողների պատրաստած նյութերը:
Ծրագրի հաջողվածության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ մեդիա-դասընթացի մասնակիցներից ոմանք ծրագրի վերջում ստացել են մասնագիտական կողմնորոշում և ցանկություն հայտնել դառնալ պրոֆեսիոնալ լրագրող, լուսանկարիչ, բլոգեր:
-Ինձ միշտ հետաքրքրել է լրագրությունը, երազել եմ լրագրող դառնալու մասին, սակայն վախեցել եմ, որ դա ինձ համար չէ ու ես չեմ կարող լրագրող լինել,-դասընթացի ամփոփման ժամանակ ասաց մասնակիցներից Սյուզաննա Թամարյանը,- սակայն այս մի քանի օրվա դասընթացի ընթացքում ձեռքբերած գիտելիքներս ինձ դարձրին ավելի վստահ և ես հասկացա, որ լրագրությունն իմ կոչումն է և ես կարող եմ գնալ իմ երազանքի հետևից ու մի օր դառնալ հայտնի լրագրող:
Հատկանշական է, որ դասընթացից հետո բարձրացել է մասնակից երիտասարդների ակտիվությունը և հետաքրքրությունը համայնքային կյանքի նկատմամբ: Նրանց մի մասն արդեն փորձում է լուսաբանել շրջապատում կատարվող իրադարձությունները, բացել և վարում են բլոգներ, մի խոսքով` ձգտում են դառնալ քաղաքացիական լրագրողներ` նոր մեդիայի միջոցով ընդգրկվելով համայնքային կյանքնին